Մի քիչ մածուն և ալյուր. ստացվում է աննկարագրելի համեղ ու պարզ բուլկի

Հետաքրքիր

Այս բուլկիները ստացվում են փափուկ, անուշաբույր, շատ հեշտ են պատրաստվում: Հիանալի է այն, որ օգտագործվում են միայն հասանելի բաղադրիչներ, որոնք միշտ կան ձեռքի տակ: Անհրաժեշտ բաղադրիչներ. մածուն՝ 300 մլ շաքարավազ՝ 2 ճ.գ. չոր խմորիչ՝ 2 թ.գ. ձու՝ 1 հատ աղ՝ մի պտղունձ ալյուր՝ մոտ 550 գ կարագ՝ 150 գ Փշուրի համար. շաքարավազ՝ 80 գ կարագ՝ 50 գ ալյուր՝ 60 գ Պատրաստման եղանակ.

Գոլացնել մածունը և միացնել շաքարավազի, խմորիչի հետ: Ավելացնել աղն ու ձուն, խառնել՝ մինչ համասեռ զանգված կստացվի: Լցնել մաղած ալյուրի մեծ մասը, խառնել: Աստիճանաբար ավելացնել նաև մնացած ալյուրը և խմոր հունցել: Խոշոր քերիչով անցկացնել սառը կարագը և խմորը նորից լավ հունցել: Ծածկել ու թողնել 1 ժամ:

Սառը կարագը անցկացնել քերիչով՝ անմիջապես շաքարավազի հետ խառնած ալյուրի մեջ, ձեռքերով խառնել այնքան, որ փշուր ստացվի: Ուղարկել սառնարանը: Խմորը բաժանել երկու կեսի և յուրաքանչյուրը բարակ գրտնակել: Յուրաքանչյուր շերտի վրա պատրաստված փշուրից լցնել, ծալել խմորը մեջտեղից, նորից փշուր լցնել ու նորից ծալել,

ևս մի անգամ փշուր լցնել և վերջում ծալել: Գրտնակել ստացված շերտը և կտրատել: Նույնն էլ անել խմորի երկրորդ շերտի հետ: Բուլկիները տեղափոխել յուղաթղթով ծածկված տապակի մեջ: Կաթի հետ խառնած հարած դեղնուց քսել: Թխել նախապես տաքացրած ջեռոցում՝ 20 – 30 րոպե, 180 ջերմաստիճանի ներքո: Բարի ախորժակ: