Աշխարհահռչակ աստղեր Քիմ և Քորթնի Քարդաշյանների, Սերժ Թանկյանի ու այլ անվանիների հարգանքի արժանի քայլը Հայոց ցեղաս պանության ճանաչման համար. Ահա՝ ինչ են արել

Հետաքրքիր

Աշխարհահռչակ աստղեր Քիմ և Քորթնի Քարդաշյանների, Սերժ Թանկյանի ու այլ հայազգի հայտնիների հարգանքի արժանի քայլը Քիմ ու Քորթնի Քարդաշյանները, Սերժ Թանկյանը և այլ անվանիներ միացել են Հայոց Ցեղաս պանությունը ճանաչելու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված կոչին. Ամերիկյան ռեալիթի նախագծերի աստղ և գործարար Քիմ Քարդաշյանը, ինչպես նաև նրա մայրը՝ Քրիս Ջեներն ու նրա քույրը՝ Քորթնի Քարդաշյանը միացել

են Հայ դш տի Ամերիկայի Միացյալ Նահանգների հանձնախմբի կողմից կազմակերպված արշավին՝ ուղղված Միացյալ Նահանգների նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղաս պանության ճանաչմանը: «Արմենպրես»-ը հաղորդում է, որ ընդունելով Հայ դա տի Միացյալ նահանգների հանձնախմբի մար տահրավերը՝ նրանք ինստագրամյան իրենց էջի մեջ հրապարակել են «Ես ճանաչում եմ Հայոց ցեղաս պանությունը» գրությամբ լուսանկար՝ իրենց հերթին դրա վրա նշելով հինգ մարդկանց, ովքեր այդպիսի հրապարակում պետք է կատարեն իրենց էջերի մեջ:

Ակցիային մասնակցություն են ունեցել նաև հայտնի ռոք երաժիշտ, ինչպես նաև System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, ԱՄՆ-ի հայ անվանի բժիշկ, Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական կենտրոնի համաղեկավար ու պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.