Լավ լուր. Հիմա հիփոթեքով բնակարան գնելիս կարող եք ընտրել Ձեզ հարմար տարբերակ. ԿԲ-ն նոր ծրագիր է ներկայացրել

Հետաքրքիր

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, ելնելով ֆինանսական համակարգի կայունության ապահովման անհրաժեշտությունից և ֆինանսական համակարգին բնորոշ յուրահատկություններից իր խնդիրների շարքում առանձնացրել է «ֆինանսական համակարգում սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը», հայտնում են ԿԲ-ից։

Կենտրոնական բանկի ներքո ստեղծվել է «Սպառողների շահերի պաշտպանության և շուկայի վարվելակերպի» բաժին, որը վերոնշյալ խնդրի իրագործման համար իրականացնում է հետևյալ գործառույթները` Սպառողների շահերի պաշտպանության համար համապատասխան կարգավորման դաշտի ձևավորում և կատարելագործում, Ֆինանսական կազմակերպությունների վարվելակերպի կանոնների մշակում և կատարելագործում,

Սպառողների իրազեկման և ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում, ֆինանսական կրթման գործիքների մշակում և կատարելագործում, Ֆինանսական ծառայությունների սպառողների համար հատուկ ինտերնետային կայքի (www.abcfinance.am) վարում և կատարելագործում, Թեժ գծի վարում, և այլն:

Ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրվող ծառայություններին ծանոթանալու համար կարող եք այցելել https://www.fininfo.am: Համակարգի միջոցով Դուք կարող եք Ձեզ անհրաժեշտ պայմաններով որոնել և համեմատել ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ծառայություններն ու դրանց հիմնական պայմանները: Լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև բողոքների և առաջարկությունների համար կարող եք զանգահարել ԿԲ-ում գործող թեժ գծի հետևյալ հեռախոսահամարով` (010) 592 697:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.