Առավոտյան դեռ քնած էի, երբ հեռախոսիս զանգ եկավ․ Պատասխանեցի, պարզվեց ամուսինս սիրուհի ունի և ինձ զանգողը հենց նա է

Հետաքրքիր

Այո, այսպես էլ է լինում․․․ խոսելու և հոգիս թեթևացնելու կարիք ունեմ։Մի շաբաթ առաջ զանգ ստացա ծաղիկի խանութի վաճառողուհուց, ում մոտ մի քանի ամիս առաջ մորս համար ծաղկեփունջ էի պատվիրել, իսկ համարն էլ գրանցել էի, որպիսի զանգեմ՝ նախքան գնալս։ Դա եղել է մեր շփվելու միակ առիթը։ Սկզբում զարմացա, որ Աննան զանգում է ինձ, բայց պատասխանեցի։

Եվ նա միանգամից հարձակվեց և զայրա-ցած հայտնեց, որ արդեն 1,5 տարի հանդիպում է ամուսնուս հետ․․․ Աչքերիս դիմաց սևացավ, ինձ թվում էր, որ ոչինչ չեմ տեսնում և լսում․․․Միակ բանը, որ կարող էի ասել․ —Իսկ ձեզ չի հուզում, որ նա կին և երկու երեխա ունի։ —Ոչ, չի հուզում, նա քեզ հետ է միայն հանուն երեխաների։ Էլ չեմ հիշում, թե ինչ խոսեցինք, առանձնապես չկարողացա մտապահել։

Սպասեցի ամուսնուս, հանգիստ սկսե-ցի խոսել։ Ասաց, որ ինքն էր ուզում այսօր պատմել, ոչինչ չհերքեց։ Բայց նաև ասաց, որ ամեն ինչ վերջացել է, ամուսինս լքել է նրան, իսկ Աննան էլ վատություն անելու համար է զանգել։Ամուսինս հավատացնում էր, որ այդ ամենը լուրջ չէր, ինքը չի ցանկացել ինձանից բաժանվել, սիրում է ինձ, վախենում է կորցնել․․․ Իսկ ես որոշել եմ ամուսնալուծվել․․․այլևս չեմ հավատում նրա ոչ մի խոսքին․․․

Ի՞նչ ունեմ ես․ 10 տարվա ամուսնական կյանք, երկու երեխա։ Որդիս 8 տարեկան է, աղջիկս՝ 4, նման է հորը, ինչպես որ ամուսինս էր երազաում, բայց նույնիսկ երկար սպասված դստեր ծնունդը չփոխեց նրան։ Ինչպես որ կար դավաճան, այդպես էլ մնացել է։ Իսկ ես արդեն հոգնել եմ։ Հոգուս խորքում նույնիսկ շնորհակալ եմ այն աղջկան, որ զանգեց, այլապես գուցե դեռ երկար ժամանակ էլի չհամարձակվեի կյանքս փոխելու փորձ անել։

Վախենում էի մենակ մնալուց, իսկ հիմա հասկացա, որ ամուսնական երջանկությունս միայն պատրանք է։Պար-զապես ուզում եմ, որ բոլորն էլ դաս քաղեն իմ գործած սխալներից, չկրկնեն նույնը․․․Երևի ես շատ մեղմ էի, հան-գիստ, վստահում էի, երբ արժանի չէին, ներում, չէի ստուգում հեռախոսը, ինչպես որ շատերն են անում․․․ Բայց այդ ամենն իմը չէ․․․

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.