Անհավանական․ «Եվրատեսիլի» մասնակցի տեսահոլովակը մեկ օրում դիտել են ավելի քան 900 հազար անգամ․ ՎԻԴԵՈ

Հետաքրքիր

«Եվրատեսիլ» միջազգային մրցույթում Ռուսաստանի ներկայացուցիչ ընտրված երգչուհի Մանիժայի տեսահոլովակը մեկ օրում ավելի քան 900 հազար անգամ դիտել են մրցույթի YouTube-յան պաշտոնական ալիքում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Մանիժայի ելույթի տեսագրությունը հրապարակվել է մարտի 10-ին:

Նույն օրը հրապարակել են նաև Ավստրիայի ներկայացուցիչ Վինսենտ Բուենոյի և ավստրալացի երգչուհի Մոնտենի տեսահոլովակները, որոնք դիտել են ավելի քան 160 հազար անգամ: Էստոնիայի ներկայացուցիչ Ուկու Սուվիստեի տեսանյութը դիտել են գրեթե 60 հազար անգամ, իսկ Ուկրաինայի ներկայացուցիչ Go_A-ի տեսանյութը` ավելի քան 470 հազար անգամ։

Երգչուհի Մանիժան «Եվրատեսիլ-2021» մրցույթում հանդես «Russian woman» երգով: Ռուսաստանի մասնակիցն ընտրվել է Առաջին ալիքի տոնական շոուի ժամանակ հանդիսատեսի քվեարկության միջոցով։ Հիշեցնենք` Հայաստանն այս տարի հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլին»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.