«Ամենամոտն իմ սրտին դու էիր. վերջին խոսքերը, որ կասեի Հայկոյին». Անահիտ Սիմոնյանը՝ Հայկոյի, որդու և նորից երգարվեստով զբաղվելու մասին

Հետաքրքիր Շոու բիզնես
Maléna - Cheri Cheri Lad

Երգչուհի և դիզայներ Անահիտ Սիմոնյանը Ինստագրամի իր էջում հարցուպատասխան է կազմակերպել։

Հետևորդները հետաքրքրվել են, թե ինչ կասեր Անահիտը, եթե հնարավորություն լիներ վերջին անգամ հանդիպել Հայկոյին:
«Ամենամոտն իմ սրտին դու էիր…»,- պատասխանել է նա՝ հրապարակելով լուսանկար Հայկոյի երգի ներքո:

Հետևորդների հարցին, թե արդյո՞ք Անահիտը պատրաստվում է նորից երգել նա դրական պատասխան է տվել:

Հիշեցնենք, որ Անահիտը վերջին անգամ երգ է թողարկել նախորդ տարվա հունիսին:

Հարցուպատասխանի շրջանակներում հետևորդները նաև հետաքրքրվել են՝ ինչ կարծիք ունի երգչուհին դաջվածքների մասին:

«Ես ունեմ դաջվածքներ, հետևաբար շատ լավ եմ վերաբերմում»,- ասաց նա:

Խոսելով որդու մասին՝ նա հրապարակել է Արմանի հետ լուսանկար, որին կից գրել է. «Գժվում եմ իր համար»: