Լույս աշխարհ է եկել Մաշ Իսրայելյանի առաջնեկը․ մանրամասներ

Հետաքրքիր
Maléna - Cheri Cheri Lad

Սաֆարյան Գարիկն ու Իսրայելյան Մաշը ամուսնությունից որոշ ժամանակ անց տեղեկացրեցին այն մասին, որ իրենց ընտանիքում առաջիկայում նոր համալրում է սպասվում։ Մաշը շաբաթներ առաջ հայտնել էր, որ սպասում են իրենց առաջնեկ բալիկին։

Մաշն այս ուրախալի լուրը հայտնելուց հետո ասել էր, որ իրենց համար կարևոր է երեխայի ծնունդը, իսկ թե ինչ սեռի բալիկ է ծնվելու, Մաշը չէր ասել՝ նշելով, որ դա իրենց համար էական չէ։

Ահա այսօր Մաշի ու Գարիկի ընտանիքում լույս աշխարհ է եկել երիտասարդ ընտանիքի առաջին բալիկը, որն աղջիկ է։ Հայտնի է, որ Մաշն ու Գարիկն իրենց առաջնեկին որոշել են Աննա անվանակոչել։ Հայրն ընկերների հետ նշել է դստեր գալուստը։

Գարիկ Սաֆարյանը դստերն իր սոցհարթակում նաև հրապարակում է նվիրել։ Նա տեղադրել է իր դստրիկի առաջին լուսանկարներից մեկը՝ գրելով․ «Բարի գալուստ, պապայի գանձ»։ Բալիկը լույս աշխարհ է եկել Շենգավիթի ծննդատանը։