Ունենք վիրավոր․ հայտնի է անունը

Քաղաքականություն
Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։ Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
 
Հիշեցնենք, որ Թշնամին ունի 3-5 կորուստ, հայկական կողմը զոհեր չունի։ Նարեշտարի մոտ ադրբեջանցիների արկածախնդրությունը հանդիպել է մերոնց կոշտ դիմադրությանը։

Այս պահին իրավիճակը հանգիստ է, դիրքերի փոփոխություն չի եղել, բնագծեր կամ բնակավայրեր չեն հանձնվել։ Լաչինի միջանցքը շարունակում է գործել նախկինի պես։ Գրել է Նաիրի Հոխիկյանն իր ՖԲ էջում։
Ռուս խաղաղապահների մի քանի զինված ջոկատ առաջնագծում է։ Արցախի ՊԲ-ն անհրաժեշտ ամեն ինչով կարողանում է դիմադրել թշնամու հեռահար կրակին և տալ հակահարված։
Խնդրում եմ լուրջ չվերաբերվել Բերձոր, Գանձասար և այլ տարածքներ հանձնելու մասին տգիտություններին։
Մինչև ճշգրտված մանրամասներ կհայտնեմ Արցախի առաջնագծում տեղի ունեցող իրադարձությունների մասին, հիշեցնեմ 2020-ի հուլիսի 13-ի մի հրապարակում, որով զգուշացնում էի՝ Տավուշի վրա թշնամու հարձակումը առաջին հերթին հարձակում է նախապատրաստում Արցախի վրա՝ շեղելով ուշադրությունը։ Կից դնում եմ այդ հրապարակումը։
Սյունիքի մեր հայրենակիցներին առաջարկում եմ առավել քան զգոն լինել։ Ադրբեջանցիների կողմից Արցախի վրա անատամ կրակոցները ինձ լավ բան չեն հուշում։ Կասկածներ ունեմ, որ Արցախում լարվածություն առաջացնելով՝ թշնամին նույն տրամաբանությամբ շեղում է Սյունիքի հարավային առաջնագծի վրա հարձակման պատրաստությունից։