Արմինեի մահից օրեր անց Վահեին տեսա փողոցում ու շոկ ապրեցի

Հետաքրքիր

Նարե Սարգսյանն իր սոց․ էջում գրել է․ Արմինեի մահից օրեր անց տեսա Վահեին փողոցում։ Տեսա ու շոկ ապրեցի։ Վահեն խայտառակ վատ ու անգույն տեսք ուներ՝ կոտրված, թոռոմած, վիշտն աչքերում։ Այս զույգի մասին, և առհասարակ, առանձին-առանձին լավ բաներ շատ եմ լսել՝ բարեկիրթ, պարկեշտ, իրար սիրող զույգ էին։ Ու սարսափելի էր այն, ինչ եղավ նրանց հետ։ Բայց մի վատ բան պիտի ասեմ, շաաատ վատ, ինձ քննադատեք, հոշոտեք, բայց Վահենին, որ տեսա այսքան վատ, մեջս հույս արթնացավ, որ ՍԵՐ կա, լավ ՏՂԱՄԱՐԴԴԻԿ դեռ կան, որ ամեն բան չի <ադնառազվի> ու օրերի համար։ Գիտեմ, որ ինչքան անցնի թմրած վիճակը, այնքան կվատանա Վահեի վիճակը․․․․ բայց արժեհամակարգ ունեցող մարդը հենց այդպես է ապրում, զգում, ոնց Վահեն։

Նշենք, որ օրեր առաջ էլ Ֆեյսբուքյան օգտատեր Լիլիթ Սարգսյանն իր էջում գրել է․ Օրեր են անցել Արմինեի մահից, բայց վերջինիս հանդեպ սերն այնքան մեծ է, որ ցավի ալիքը չի դադարում։ Արմինեն խելացիության մարմնացում էր, գեղեցկուհի, տաղանդավոր, հայրենիքին սիրահարված, ամուսնուն շատ սիրող կին ու վերջինիս կողմից սիրված։ Միակ գնացողներից էր․․․որի մասին ո՛չ կենդանության օրոք ո՛չ հետո վատ բան չխոսվեց․․․չկար էլ վատ բան։ Ու մի ասեք, թե կյանքն առեղծված չի․ ուշադրություն դարձրե՞լ եք մի բանի վրա․

Արմինեի մահից օրեր առաջ ևս մի դեպք եղավ, հիշու՞մ եք։ Հիշեցնենք դեպքը։ Ապրիլի 25-ին Ալավերդի քաղաքում երկու տարեկան երեխային գտել են Դեբեդ գետում: Գետից դուրս բերելուց հետո փոքրիկը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

Մարզային ԲԿ-ների բժիշկների հետ քննարկումներից հետո որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երևան:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Փոքրիկի մոտ առկա է որովայնի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, ջրահեղձություն: Վիճակը ծանր է, գտնվում է բժիշկների խիստ վերահսկողության տակ: Հիշեցնենք, որ այսօր հայտնի էր դարձել, որ մանկահասակ երեխային 3-4 մետր բարձրությունից Դեբեդ գետն է գցել մայրը, նա ինքնախոստովանական ցուցմունք է տվել։ Երեխային գտել ու փրկել էր տարածքում ցախ հավաքող մի երիտասարդ։ Հիշեցնենք, որ Ոստիկանությունը հայտնել էր, որ երեխայի մորը ձերբակալել են։ Նա իր հայտնաշի՝ ինքն է երեխային նետել գետը։

Սա հիշեցումն էր․

Մի բան, որի զուգահեռից փշաքաղվեցի, երեխային դիտմամբ ներեցին գետը, բայց ապրեց, Արմինեն, որ կյանքը սիրում էր, որին փրկելու համար ամուսինը վտանգել էր անգամ իր կյանքը՝ գնա՜ց։ Այ սենց անհասկանալի բան է կյանքը․․․․նույն Դեբեդը խնայեց մեկին, ու իր գիրկն առավ կյանքով լեցուն մյուսին։ Լույս իջնի հոգուդ, Արմինե ջան, քեզ միշտ հիշելու եմ։