Տրանսպորտի մեջ, երբ մարդիկ իրար էին ան պատվում, նիկոլին ու քոչոսերժին թա ղում-հանում, լուռ էր մի կին, ում լռությունը պայ թեց՝ բարձր գո ռալով

Հետաքրքիր

Ջուլեիտա Ասատրյանը գրառում է կատարել. Տրանսպորտի մեջ, երբ իրար էին մարդիկ անպատվում, նիկոլին եւ քոչոսերժին թա ղում հանում, լուռ էր մի կին, ում լռությունը պայ թեց բարձր գոռալով (ու էնքան ցա վ կար այդ ձայնի մեջ)․ —Լռեք բոլորդ այժմ խնդրում եմ ձեզ: Ու սկսեց հերթով իրենց կոկորդը պատ ռողներին հարցնել, թե իրենց հարազտներից, ով է սահմանին, կամ ով է եղել թեկուզ մի քանի օր: Քսան հոգուց մի երկու հոգի արձագանքեց… Կինը շարունակեց, ցիտում եմ բառացիորեն՝

—Ժողովուրդ ես իմ մինուճար տասնիննը տարեկան տղային եմ հանձնել հողին, սակայն ես հիմա լուռ եմ, իմ ձայնը բոլորիդ ձայնից բարձր պետք ա լիներ, բայց ես լուռ եմ, համենայնդեպս ես լռում եմ այսօր, վաղը, գիտեք ինչի?, քանի որ պատ երազմը ավարտվեց,

այսօր մեր Հերոս տղերքը տուն են գալու, այսօր իմ քրոջ տղան տուն ա գալու, իմ տղեն չի գալու, բայց քանի հազարավոր ընտանիքի աչք այսօր էլ կարոտով չի մնալու, հարևանիս ամուսինն ա գալու, տղուս ընկերներն են գալու: Հազարավոր մայրեր չեն զգալու իմ ցա վը, չեն դառնալու իմ բախտակիցը: Այսպես ենք դիմավորելու 45 օր սահման պահած մեր հերոսներին, հարյուրավոր Աթսներ, տանկեր խո ցած, դիրքեր պահած եւ հետ վերցրած մեր արծիվներին, ատ ելությամբ, չա րությամբ,

անեծքի խոսքեր փողոցներում Եւ տրանսպրտներում աղաղակելով? Լռեք խնդրում եմ, հարգեք տղայիս հիշատակը․ Տղաները կգան ու կխոսեն․ Բոլորը լռեցին, մի շշուկ անգամ ամբողջ ճանապարհի ընթացքում չլսվեց. Խոնարհվում եմ Հերոս ծնած ու կորցրած մայրերի առաջ․..Կներեք մեզ