Յուղի մեջ կորած ջեռոցը մաքրելն այլևս ժամանակատար ու տանջող խնդիր չէ. պետք է կատարել մի քանի պարզ գործողություն և ՎԵՐՋ

Հետաքրքիր

Սկզբում մենք ջեռոցից հանում ենք բոլոր թավաները, որպեսզի նրանք չխանգարեն:Վերցրեք մի բաժակ սոդա և մեկ երրորդով լի մի բաժակ սովորական ջուր: Այս ամենը մանրակրկիտ խառնեք մինչև միատարր զանգվածի ձևավորումը:Այս լուծույթով մանրակրկիտ մշակեք ջեռոցի ներսի մակերևույթը:Պարզապես ուշադիր եղեք, որ ոչինչ բաց չթողնեք, հատկապես խորացման մասը և այլ դժվարամատչելի տեղեր: Դա անելու համար, կատարյալ համապատասխանում է սովորական շորի կտորը կամ սպունգը, ինչն ինձ ավելի շատ է դուր գալիս: Երբ ամեն ինչ վերջացնեք, թողեք ջեռոցը նման վիճակում մնա գիշերը:

Այս ընթացքում, դուք կարող եք լվանալ վանդակները և թավաները սովորական խոզանակով և մաքրող միջոցով:Մոտ 12 ժամ հետո, մշակեք մակերևույթը քացախով: Դա անելու համար, լավ է օգտագործել հեղուկացրով շիշ, որպեսզի հողուկը հավասարաչափ տարածեք ամբողջ մակերեսին և բաց չթողնեք ոչինչ:Մեր լուծույթի և քացախի միացման արդյունքում ձևավորվում է քիմիական ռեակցիա: Դուք կարող եք նկատել փոքր փրփրում, դա խոսում է այն մասին, որ մաքրման գործընթացը շարունակվում է, ինչպես պետք է։

Դրանից հետո, վերցրեք տաք ջուր և կտորով մանրակրկիտ հեռացրեք սոդան քացախի հետ միասին:Որպեսզի ազատվեք նագարից (հիմնականում դժվարամատչելի տեղերում և տաքացնող տարրի վրա է), օգտագործեք հատուկ խոհանոցային շպատել: Հիշեք, որ կախված ջեռոցի կեղտոտվածության չափից, այս գործընթացը կարող է տևել որոշ ժամանակ: Մենք անում ենք սա մինչև կեղտն ամբողջապես վերանա: Վերջում ուշադիր սրբեք ջեռոցի մակերևույթը տաք խոնավ շորով:Ավելի մանրամասն ծանոթանալու համար դիտեք ստորև ներկայացված տեսանյութը: