Թոշակի անցնելուց հետո, ես թողեցի իմ երեք սենյականոց բնակարանն ու տեղափոխվեցի մի սենյականոց բնակարան․ մի գրամ անգամ չեմ փոշմանում որոշմանս համար

Հետաքրքիր

Թոշակի անցնելու պահին ես մնացի մենակ ապրելու մեծ երեքսենյականոց բնակարանում։ Շատ թոշակառուներ մեր շենքում նույնպես ապրում էին շատ ավելի մեծ բնակարանում, քան այն, ինչ նրանց պետք է ։ Երբ երեխաները մեծանում են, ընտանիքում բոլորը ապրում են միասին, մեծ բնակարանը պարզապես անհրաժեշտ է, բայց երբ բոլորը գնացել են, ազատ տարածությունը բերում է դատարկության և մենակության մտքեր:

Կենցաղային տեսանկյունից բնակարանում ժամանակն է անել վերանորոգում, բայց ոչ ուժ, ոչ էլ գումար անհրաժեշտ փոփոխությունների եւ բարելավման համար թոշակառուն պարզապես չունի:Կոմունալ ծառայությունների վճարման համար ծախսվում է կենսաթոշակի գրեթե կեսը, այն դեպքում, երբ իմ քառակուսի մետրի կեսից ես գրեթե չեմ օգտվում: Չեմ կարող նաև մաքրել պատուհանները, հատակը բոլոր երեք սենյակներում, ես արդեն հոգնում եմ:Տեղափոխման անհրաժեշտությունը ես զգում էի, բայց հետաձգում էի:

Տարիների ընթացքում սովորել էի իմ բնակարանին , նաև շրջանին, ուստի վախենում էի տեղափոխեվել: Բոլոր ծանոթներս այստեղ էին, գրեթե ամբողջ կյանքս ապրել եմ այստեղ: վճիռս կայացրեցի երբ հասկացա, որ մեծ բնակարանը ես չեմ կարող պահել ոչ ֆինանսապես, ոչ ֆիզիկապես, քանի որ տարիքս ու ուժերս այն չեն ։Տեղափոխությունս օգնեցին կազմակերպել հարազատներս, մենակ ես չէի կարող: Աղջիկս ու փեսաս օգնեցին գտնել նոր կացարան և անել այնտեղ վերանորոգում: Չնայած այն հանգամանքին, որ իմ նոր բնակարանի տարածքը շատ ավելի փոքր է, ես դեռ ոչ մի անգամ չեմ զղջացել իմ որոշման համար: