ԶԳՈՆ ԵՂԵՔ․ Սպասվում Է ՁՅՈՒՆ․ Տեղումները չեն դադարելու․Եղանակը ԿՏՐՈՒԿ ԿՆՎԱԶԻ — 11 աստիճան

Այլ լուրեր

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են. Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է անձրև: Նոյեմբերի 27-30-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով,

առանձին շրջաններում սպասվում է մառախուղ: Նոյեմբերի 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան 2-5մ/վրկ, 30-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 9-11 աստիճանով։