Մեն, հիշո՞ւմ ես. Ուղիղ մի տարի առաջ այս օրը միասին դպրոցում նոր դասարան էինք ձևավորում. Կարին Տոնոյանի ՀՈՒԶԻՉ գրառումը

Հետաքրքիր

Ուղիղ մի տարի առաջ այս օրը միասին դպրոցում նոր դասարան էինք ձևավորում..հիշո՞ւմ ես, դու դուրս եկար իմ աշխա տասենյակից, որ բարձրանաս այդ դասարան… հանկարծ ինձ մի սարսափելի ու տարօրինակ վախ պատեց. կանչեցի՝ -Մեն, մի րոպե հետ կգա՞ս: Հետ եկար, հարցրիր՝ հա, մայ: Ասացի՝ -Ինձ պինդ կգրկե՞ս

Զարմացած հարցրիր՝ մա՞յր, քեզ ինչ եղավ ու պինդ-պինդ գրկեցիր. Մեն, հիշո՞ւմ ես: -Չգիտեմ, բալ, մի տեսակ վա խ մտավ մեջս: -Ինչի՞ց, մայ, հարցրիր: -Չգիտեմ, բալ, երևի վ ախենում եմ չհասցնենք այդ դասարանը ավարտելշ — Իիիի, մաա՞յ, էսօր դեռ շ աբաթ է, դեռ կիրակի էլ կա, երկո ւշաբթի դու քո դասարանը կստանաս,

եթե անգամ գիշերն էլ չքնեմ Ու ամուր-ամուր գրկեցիր ինձ՝ քո եզ ակի զնգուն ծիծաղով. Գիշերը ժամը 1-ին հոգնած տուն գնա ցինք: Առավոտյան սկսվեց անի ծյալ պ ատերազմը Դասարանը կիսատ մնաց, Մեն ու մինչև հիմա էլ կիսատ է, չեմ թողնում ավարտեն. Դու այլևս երբեք իմ աշխատասենյակից դուրս չեկար

երևի դա զգացի ու վա խեցա այն ժամանակ, Մեն Հիմա էլ եմ վ ախենում, Մեն շաաատ եմ վ ախենում ու չկաս դու, չկա քո հանգստացնող գիրկը..չկա Մեն, չկա ոչ մի իմաստ այլևս.. Կա միայն ցա վ ու վր եժ կռ իվ կա մ իայն, Մեն, ան ողոք կռ իվ: Ու էդ կռ վում դու ես հա ղթելու, Մեն, դո՛ւ, երդվում եմ: