6-ամյա Ալեքսանդր Բեյլերյանն ապշեցրեց ռուսական «Лучше всех» նախագծի հաղորդավար Մաքսիմ Գալկինին՝ իր ֆենոմենալ հիշողությամբ…

Հետաքրքիր

6-ամյա Ալեքսանդր Բեյլերյանը Մոսկվայից մասնակցել է Ռուսաստանի Առաջին ալիքի «Лучше всех» նախագծին, որտեղ երեխաներն ու դեռահասները ցուցադրում են իրենց տաղանդներն ու անհավանական ունակությունները :

Ալեքսանդրը զարմացրել է նախագծի հաղորդավար Մաքսիմ Գալկինին և հանդիսատեսին իր ֆենոմենալ հիշողությամբ. վեց տարեկան հասակում տղան արդեն անգիր գիտի Շեքսպիրյան «Համլետ»-ը ՝ ինչպես օրիգինալով, այնպես էլ ռուսերեն թարգմանությամբ:

Դրանից զատ Ալեքսանդրը տիրապետում է մի քանի օտար լեզուների՝ անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն եւ իտալերեն: Տղայի խոսքերից հետո, որ այդ լեզուներին Նա տիրապետում է ոչ թե ամբողջությամբ, այլ միայն կարող է երգեր կատարել։

Տեսանյութը դիտեք ստորև.