Այս բաղադրատոմսով իշլի քյուֆթան ամենահամեղն է ստացվում. երբևիցե իմ համտեսածներից ամենահամեղը

Հետաքրքիր

Բաղադրամասեր Միջուկի համար՝ 1 կգ տավարի յուղոտ մսին՝ 3 գլուխ աղացած սոխ, ընկույզ, բահար (հոտավետ պղպեղ), աղ, Վերին շերտի համար՝ 1 կգ տավարի անյուղ մսին՝ 500 գր բլղուր, աղ և կարմիր պղպեղ Պատրաստման եղանակը Միջուկի համար տապակել միսը և գլուխ սոխը։ Ավելացնել ընկույզ, այնուհետև բահար և աղ։ Վերին շերտը պատրաստելու համար միսն ու բլղուրը աղալ,

համեմել կարմիր պղպեղով և աղով։ Երբ պատրաստ է ե՛ւ միջուկի, ե՛ւ վերին շերտի միսը, հարկավոր է բլղուրով մսից գնդեր պատրաստել, եւ լցոնել միջուկով՝ փորձելով տալ կիտրոնի ձեւ: Իշլի քյուֆթան խաշելուց հետո նախընտրելի է մատուցել լիմոնով: Իշլի քյուֆթա պատրաստելու համար հարկավոր է քիչ ձավար եւ շատ միս օգտագործել: