Պատրաստում ենք սնկով աղցան. Այն հարմար է նաև տոնական օրերին, քանի որ այս ախորժելի աղցանը շատ ծավալուն է ստացվում

Հետաքրքիր

Սնկով պատրաստվող այս աղցանը ընտանիքիս և հյուրերիս սիրած ուտեստն է: Այն իր յուրօրինակ համով գրավել է բոլորին: Փորձեք ինքներդ և կհամոզվեք: Բաղադրիչները Կես հավի ֆիլե Կես փոքր գլուխ կաղամբ 1 քաղցր պղպեղ 200 գր. պահածոյացված սունկ 200գր. պինդ պանիր 2 պճեղ սխտոր 100 մլ մայոնեզ 1թ/գ մանանեխ սամիթի ճյուղեր՝ զարդարելու համար Պատրաստումը Հավի ֆիլեն լվանալ,

լցնել տաք ջրի մեջ, հասցնել եռման աստիճանի և եփել 1 ժամ, ըստ ճաշակի ավելացնելով համեմունքներ: Այնուհետև թողնել ֆիլեեն սառչի և կտրտել ոչ լայն շերտերով: Կաղամբը բարակ-բարակ կտրտել : Քացր պղպեղը կտրտել շերտաձև: Պահածոյացված սունկը լցնել քամիչի մեջ, թողնել հեղուկը հոսի: Խոշոր սնկերն անհրաժեշտության դեպքում կարելի է շերտերով կտրտել:

Պանիրը կտրտել խորանարդաձև: Սոուսի համար սխտորը մաքրել և անցկացնել ճզմիչով: Ստացված զանգվածը խառնել մայոնեզին, մանանեխին և խառնել: Աղցանի բոլոր բաղադրիչները համեմել ազով, պղպեղով և զգուշորեն խառնել: Լցնել ամանի մեջ, զարդարել սամիթով և մատուցել: Բարի ախորժակ: