Կիտրոնով և լոլիկով դիմակ, որը կվերափոխի Ձեր ձեռքերի մաշկը

Հետաքրքիր

Իր սպիտակեցնող հատկությունների շնորհիվ կիտրոնը կկարողանա պարզեցնել Ձեր մաշկը և նրան տալ գեղեցիկ փայլ, իսկ լոլիկն իր հերթին, կօգնի հավասարեցնել նրա գույնը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ձեռքի դիմակի մի պարզ բաղադրատոմս, որն անգամ առաջին օգտագործումից հետո

Ձեր մաշկը կդարձնի մետաքսանման և պայծառ: 1․ Կտրեք լոլիկը խորանարդաձև և մանրացրեք դրանք այնպես, որ հյութը կարողանաք քամել: 2. Տոմատի հյութի վրա ավելացրեք ժելատին և տաքացրեք միկրոալիքային վառարանում: 3. Կիտրոնի հյութը քամեք խառնուրդի մեջ: 4. Դիմակը քսեք մաշկի վրա և թողեք այնքան, մինչև որ այն չորանա։ 5. Գրգռումից խուսափելու համար դիմակին կարող եք

ավելացնել 1 ճաշի գդալ մեղր: 6. Չորանալուց հետո դիմակը զգուշորեն հանեք դեպի վերև: 7. Բամբակը թացացրեք կաթի մեջ և այն քսեք Ձեր մաշկին։ Որից հետո լվացվեք տաք ջրով։ Նման դիմակի առաջին օգտագործումից հետո Ձեր ձեռքերի մաշկը կդառնա փափուկ, նուրբ և պայծառ և այլևս անհրաժեշտ չի լինի գնել որևէ թանկարժեք կրեմ: