Պարզ համեղ ու օդային խնձորով պիրոգ․ բաղադրատոմս ընտրյալների համար

Հետաքրքիր

Այս անմահական բաղադրատոմսով խնձորով կարկանդակը պատրաստելու համար ձեզ շատ քիչ բաղադրիչներ են հարկավոր, այն պատրաստելը շա՜տ հեշտ է և հաճելի, իսկ վերջում պարզապես կվայելեք ձեր իսկ ձեռքերով պատրաստված այս անչափ համեղ խնձորով կարկանդակը։ Դե ինչ, եկեք սկսենք։ Այս խնձորով կարկանդակը պատրաստելու համար մեզ հարկավոր է՝

վարսակի ալյուր ՝ 80 գրամ կաթնաշոռ ՝ 200 գրամ մեկ ձու կիտրոնի հյութ ՝ մի քանի կաթիլ խնձոր ՝ երկու հատ չամիչ Պատրաստման եղանակը․ Վարսակի ալյուրը լցնում ենք բլենդերի մեջ և հարում այն։ Խնձորը կտրատում ենք բարակ շերտերի և վրան քամում կիտրոնի հյութ։ Մյուս խնձորը անցկացնում ենք քերիչով, վրան ավելացնում ենք մի քանի կաթիլ կիտրոնի հյութ։

Այնուհետև լցնում կաթնաշոռը։ Տրորելով խառնում ենք, ավելացնում չամիչը և ձուն և նորից խառնում և այնուհետև հարում։ Այնուհետև ստացված զանգվածը լցնում ենք տարայի մեջ։ Խմորի վրա դնում ենք կտրատած խնձորները և դնում ջեռոցը։ Թողնում ենք այն եփվի 180աստիճանում 20-25րոպե և այն պատրաստ կլինի։

Կսրող եք մեջտեղում ավելացնել ընկույզ գեղեցիկ տեսք ստանալու համար։ Բարի ախորժակ։ Չմոռանաք կիսվել այս հիանալի արագ և համեղ կարկանդակի բաղադրատոմսով ձեր ընկերների և հարազատների հետ սոցիալական ցանցերում և անպայման գրեք ձեր կարծիքն այս ուտեստի մասին մեկնաբանություններում։