Հավի մսով ռաֆաելլո հրաշալի խորտիկ՝ հատուկ տոնական սեղանի համար

Հետաքրքիր

Հավի մսով ռաֆաելլոն ստացվում է օրիգինալ տեսքով և շատ համեղ: Սա կլինի տոնական սեղանի ամենաառանձնահատուկ զարդարանքը: Ռաֆաելլոն պետք է պատրաստել մատուցելուց անմիջապես առաջ կամ 3 ժամից ոչ շուտ: Անհրաժեշտ բաղադրիչներ. եփած հավի փափկամիս՝ 100գ ձու՝ 2 հատ հալած պանրիկ՝ 1 հատ մայոնեզ կամ թթվասեր՝

1ճ.գ. սամիթ՝ 1-2 ճյուղ Պատրաստման եղանակ. Ձուն եփել, մաքրել և անցկացնել քերիչով: Հալած պանրիկը 2-3 րոպե թողնել սառցարանում, այնուհետև քերել: Այս երկու բաղադրիչներն էլ քերելու փոխարեն կարող եք շատ մանր կտրատել: Եփած հավի փափկամիսը և կանաչին մանր կտրատել: Խորը աղցանմանի մեջ խառնել նախապատրաստված հավի միսը,

պանրիկը և ձուն: Ավելացնել բարձր յուղայնությամբ մայոնեզը կամ թթվասերը: Գդալով լավ խառնել: Գդալի օգնությամբ գնդիկներ ձևավորել: Գնդիկները բոլոր կողմերից պատել մանրացրած կանաչիով: Ռաֆաելլոները դնել գեղեցիկ ափսեի մեջ և մատուցել: Բարի ախորժակ: