Այսքան համեղ բրինձ դեռ չեք պատրաստել․ անթերի համ և տեսք ունի

Հետաքրքիր

Այս բանջարեղենով բրինձը կդառնա ընթրիքի ձեր ամենասիրելի տարբերակներից մեկը։ Անհրաժեշտ բաղադրիչներ․ բրինձ՝ 250գ հավի ֆիլե՝ 400գ լոլիկ՝ 5 հատ պինդ պանիր՝ 50գ պահածոյացված եգիպտացորեն՝ 170գ պահածոյացված լոբի՝ 170գ աղ՝ ըստ ճաշակի սև պղպեղ՝ ըստ ճաշակի մաղադանոս Պատրաստման եղանակ․

Ջեռոցի խորը տապակի մեջ լցրեք բրինձը, լոբին և եգիպտացորենը։ Լոլիկի վրա եռման ջուր լցրեք, հանեք կեղևը և մանրացրեք բլենդերով կամ անցկացրեք քերիչով։ Մի քիչ ջուր, պղպեղ և աղ ավելացրեք, խառնեք։ Լոլիկով խառնուրդը լցրեք տապակի մեջ և խառնեք մյուս բաղադրիչների հետ։ Կտրատեք հավի ֆիլեն և դրեք բրինձի վրա

պատառաքով թեթև սեղմելով։ Տապակը փակեք փայլաթիթեղով և դրեք 180 աստիճան տաքացրած ջեռոցը՝ 40-45 րոպեով։ Քերեք պանիրը։ Ուտեստը հանեք ջեռոցիցի և լցրեք պանիրը։ Դրեք ջեռոցը ևս 5-10 րոպեով՝ մինչ պանիրը կհալի։ Վերջում ուտեստը զարդարեք մաղադանոսով և մատուցեք։