Առավոտյան օրը ծագելուն պես ասացեք այս աղոթքը․ Ձեր կյանքում ամեն բան ճիշտ կդդասավորվի

Հետաքրքիր

Գոհանում եմ Քեզանից, Ո՜վ Տեր իմ և Աստվա՛ծ իմ. Եվ օրհնում ու փառավորում Քո սուրբ անունը, Որ պահեցիր այս գիշեր Քո անարժան ու մեղավոր ծառային:Բոլոր վտանգներից ու փորձություններից, Խաղաղությամբ հասցնելով Առավոտյան այս ժամին Եվ արժանացրիր Քո ծառային տեսնելու Քո ողորմության լույսը: Ամեն:

Հայ՛ր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո, եկեսցէ արքայութիւն Քո, եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր.եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մենք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէն, զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն: